shantnews.am: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են անցկացվում՝ «Կրթության ոլորտի բարեփոխումները և առաջիկա մարտահրավերները» թեմայով, որին մասնակցում են ոլորտի մասնագետները: Բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով իր խոսքում մի շարք շեշտադրումներ է արել․
«Հայաստանում այլևս երբեք կրթության համակարգը չպետք է ծառայի կուսակցական ու օրվա իշխանության շահերին ու այդ շահերի սպասարկմանը, երբեք չպիտի ճնշվի ազատ ինքնամտածողությունը, պիտի մերժվի կոռուպցիայի ցանկացած դրսևորում՝ նեպոտիզմից կաշառք, կրթություն տրամադրողները պետք է շարունակականորեն արդիականացնեն իրենց գիտելիքներն ու մեթոդաբանությունը։ ՏՏ մեր դարում, երբ կարող են վերանալ բազմաթիվ մասնագիտություններ, կարիք ունենք վերանայելու այն գիտելիքը, որը տրամադրում ենք կրթական համակարգի շահառուներին, որոնք կարող են մրցունակ լինել։
Պատահական չէ, որ մեծ տեղ է տրված ՏՏ և բնական գիտելիքների զարգացմանը, մեր օրերում գիտելիքներն անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Ժամանակակից կրթությունն անհնար է պատկերացնել առանց քննադատական մտածողության և հմտությունների, և, իհարկե, արժեքների, որոնք կարևոր են ՀՀ քաղաքացի կրթելու գործում։ Կրթության համակարգը պետք է լինի ազատության, հավասարության, մարդու իրավունքների հիմքում, այս արժեքներից յուրաքանչյուրի խրախուսումը չի հակասում մյուսների խրախուսմանը, և անիմաստ են փորձերը դրանք շահարկման մեջ դնելու ուղղությամբ»:
comment.count (0)