Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
21:47 - 16 հոկտեմբերի, 2024

Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 16-ի՝ ժամը 17:54-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 64-րդ կմ-ին բախվել են Mazda (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1987 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Ղ․ Ղ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
 
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Կ․-ին. վերջինս և Ղ. Ղ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
 
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել