Վրաստանի կառավարության գործողությունների հետևանքով երկրի անդամակցության գործընթացը փաստացի կանգ է առել. ԵՄ խորհուրդ |tert.am|
11:28 - 18 հոկտեմբերի, 2024

Վրաստանի կառավարության գործողությունների հետևանքով երկրի անդամակցության գործընթացը փաստացի կանգ է առել. ԵՄ խորհուրդ |tert.am|

tert.am: Եվրախորհուրդը կարծում է, որ Վրաստանի կառավարության գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին և սկզբունքներին, և, հետևաբար, Եվրամիությանը (ԵՄ) երկրի անդամակցության գործընթացը փաստացի կանգ է առել, ինչի մասին ասվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով խորհրդի հայտարարության մեջ։

«Եվրախորհուրդը հիշեցնում է, որ գործողությունների այս ընթացքը վտանգում է Վրաստանի եվրոպական ուղին և դե ֆակտո դադարեցնում է անդամակցության գործընթացը», - ասվում է հայտարարության մեջ:

Եվրոպական խորհուրդը Վրաստանին կոչ է արել ընդունել «ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան»։

Վրաստանի հարաբերություններն արևմտյան երկրների հետ վատթարացել են այն բանից հետո, երբ մայիսին Վրաստանի խորհրդարանը հաստատել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Փաստաթուղթը ստացել է խորհրդարանականների աջակցությունը՝ չնայած երկրում զանգվածային բողոքի ցույցերին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարանի միջոցով փորձել է կասեցնել օրենքը, սակայն դատարանը մերժել է։ ԵՄ-ն քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել