Երևանի դպրոցներից մեկում՝ ռազմագիտության դասարանում, աշակերտներից մեկը օդամղիչ հրացանից արձակված գնդակից վնասվածք է ստացել. ՔԿ
12:18 - 21 հոկտեմբերի, 2024

Երևանի դպրոցներից մեկում՝ ռազմագիտության դասարանում, աշակերտներից մեկը օդամղիչ հրացանից արձակված գնդակից վնասվածք է ստացել. ՔԿ

ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն անդրադարձել է դպրոցում անչափահասի կողմից հրազենային վնասվածք ստանալու մասին տարածվող լուրերին:

«Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ անչափահաս:

Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից օդամղիչ (տիրի) հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով:

Դեպքի առթիվ 2024 թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նա ավելի վաղ դուրս է գրվել հիվանդանոցից։

Հարցաքննվել է նաև ռազմագիտության ուսուցիչը։

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից օդամղիչ հրացանն առգրավվել է անհրաժեշտ հնարավոր ապացուցողական, վարութային գործողություններ կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվել կատարվածի հանգամանքները պարզելու, միջադեպի մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Այս պահին չկան նշված միջադեպի ժամանակ հրազաենի կիրառման կամ անչափահասին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ տվյալներ։

Մնացածը՝ ըստ նշանակված փորձաքննության արդյունքների»,- գրել է Աբրահամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել