Երևանում բեռնատարն ընկել է փոսը․ օգնության են հասել փրկարարները
21:56 - 21 հոկտեմբերի, 2024

Երևանում բեռնատարն ընկել է փոսը․ օգնության են հասել փրկարարները

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 19:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Որարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ KamAZ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Գ․) բեռնաթափման ժամանակ հայտնվել է փոսորակի մեջ (մոտ 1 մ)։ Փրկարարները քարշակման միջոցով բեռնատարը դուրս են բերել փոսորակից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել