Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն դեկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական (ՄԱԶԾ) ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը։
Կողմերը քննարկել են համատեղ իարկանացվող ծրագրերի ընթացքը, ամփոփել անցնող տարվա համագործակցության արդյունքները՝ երկուստեք գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքի որակից։
«Դեկտեմբերի 20-ին, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից համատեղ կազմակերպած կլոր սեղան-քննարկումը, որի ընթացքում ներկայացվելու են Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովում (COP25) արծարծված խնդիրներն ու համաժողովի արդյունքները։
Կլոր սեղան-քննարկմանը ելույթ կունենա նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
comment.count (0)