Երևանի համար նախատեսված երկու ավտոբուսը մաքսատանն են, երկուսն էլ` դեռ Բուրգասի նավահանգստում |armenpress.am|
09:41 - 19 դեկտեմբերի, 2019

Երևանի համար նախատեսված երկու ավտոբուսը մաքսատանն են, երկուսն էլ` դեռ Բուրգասի նավահանգստում |armenpress.am|

armenpress.am: «Բուս վոյաժ» ընկերության կողմից բերված երկու ավտոբուսը, որոնք նախատեսված են Երևանի երթուղիների համար, դեռ մաքսազերծման փուլում են:

Այս մասին հայտնեց ընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանը՝ նշելով, որ ևս երկու ավտոբուս այս պահին գտնվում են Բուլղարիայի Բուրգաս քաղաքի նավահանգստում:

«Ավտոբուսները հիմա դեռ պետական գրանցում են ստանում: Այս պահին մաքսազերծվում են: Դրանք երկուսն են, երկուսն էլ դեռ Բուրգասի նավահանգստում են կանգնած: Մեր կողմից նախկինում բերված մեկ ավտոբուս էլ Երևանում սպասարկում է 45 համարի երթուղին: Երբ ավտոբուսները պետական գրանցում կստանան, կդիմենք քաղաքապետարան, որպեսզի տեսնենք, թե որ երթուղում կարող ենք դրանք շահագործել»,- ասաց Հարությունյանը:

Ընկերության տնօրենը նշեց, որ դրանք պետական գրանցում կստանան մոտ օրերս:

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ «Բուս վոյաժ»-ի նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են, և շուտով կլինեն երթուղում:

2019թ. հուլիսին հայտարարվել է, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է: Դրանով առաջարկվում է մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն թողնել 42-ը, նախատեսվում է, որ կգործեն 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել