Պետական պարտքը հաջորդ տարի կաճի՝ հասնելով 5 տրլն 914 մլրդ դրամի. նախարար |armenpress.am|
13:09 - 28 հոկտեմբերի, 2024

Պետական պարտքը հաջորդ տարի կաճի՝ հասնելով 5 տրլն 914 մլրդ դրամի. նախարար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը կանխատեսում է, որ 2024-ի վերջում պետական պարտքը կկազմի մոտ 49.8 տոկոս, իսկ հաջորդ տարի այն կաճի՝ հասնելով 53.5 տոկոսի:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: 

«Կանխատեսում ենք, որ 2024-ի վերջում կունենանք 50 տոկոսին մոտ՝ մոտավորապես 49.8 տոկոս պետական պարտք: 2025 թվականի ավարտին պետական պարտքը կհասնի 53.5 տոկոսի, նոմինալ առումով կլինի 5 տրլն 914 մլրդ դրամ: Այսինքն՝ 5 տրլն 37 մլրդ-ից կաճի մինչև 5 տրլն 914 մլրդ դրամ»,-ասաց Հովհաննիսյանը՝ սա պայմանավորելով 2025-ին բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակով: 

Պարտքի սպասարկման համար բյուջեի ծախսերը 11.2 տոկոսից կավելանան 11.3 տոկոս՝ ՀՆԱ-ի նկատմամբ 3.4 տոկոսից՝ 3.6 տոկոս: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել