Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը |armenpress.am|

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Հայաստանի տնտեսության վրա Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ներկայիս թեժացման ազդեցությունը մեծապես կախված է ընթացիկ սրացման աստիճանից և տևողությունից: Հունիսի 16-ի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Հնարավոր են տարբեր զարգացումներ: Բնականաբար, մեր բյուջետային փաստաթղթերում դիտարկում և գնահատում ենք նաև ռիսկային սցենարները: Օրինակ, եթե չեմ սխալվում, ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է 5.1-ի փոխարեն լինել 1.3 տոկոս: Ինչ վերաբերում է Իրանի և Իսրայելի միջև սրացմանը, ապա ասեմ, որ կան երևույթներ, որոնք կարող են բացասաբար ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնց ազդեցությունը կարող է դրական լինել: Շատ բան կախված է սրացման աստիճանից և տևողությունից: Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց  հետո միանգամից վատթարացման սցենարներ էինք դիտարկում, բայց իրականությունը  մի փոքր այլ կերպ եղավ, և ունեցանք ավելի դրական զարգացումներ: Հիմա էլ չենք շտապում եզրակացություններ անել: Մեր անելիքները մնում են նույնը: Իհարկե, մեր գործընկերները, նաև էկոնոմիկայի նախարարությունում, վստահ եմ, զբաղվում են ստեղծված իրավիճակում Իրանի միջոցով իրականացվող լոգիստիկ մատակարարման հարցերի կազմակերպմամբ: Անմիջականորեն ներգրավված չեմ այդ աշխատանքներում»,- նշեց ֆինանսների նախարարը: Նա ընդգծեց, որ ազդեցության գործոնները բազմաթիվ են, ուստի պետք է հետևել զարգացումներին և հասկանալ, թե ինչ քայլեր անհրաժեշտ կլինի ձեռնարկել՝ մեղմելու հնարավոր ազդեցությունը:        
14:27 - 16 հունիսի, 2025
«Կառավարությունը չի կարողանում ապահովել 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու խոստումը». «Հայաստան» և ՔՊ խմբակցության պատգամավորները վիճեցին |aravot.am|

«Կառավարությունը չի կարողանում ապահովել 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու խոստումը». «Հայաստան» և ՔՊ խմբակցության պատգամավորները վիճեցին |aravot.am|

aravot.am: «Կարեւորը արդյունքն է, թվերով պետք չի հասարակությանը մոլորեցնել։ Ընդամենը ութ ու քանի տոկոսն է կատարվել, հիմա դուք էստեղ փորձում եք մոլորեցնել բանականության նվազագույն շեմը հաղթահարած պատգամավորներին, որ 460 դպրոց մեկ տարում կկառուցեք։ Լավ էլի»,- այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ 40-ը գուցե ավարտված դպրոցների քանակն է, շինարարական ընթացքի մեջ գտնվող հարյուրավոր դպրոցներ կան։ Կրթության ոլորտի՝ թվային ցուցանիշները ներկայացնելիս ֆինանսների նախարարն ասաց, որ 2024-ին բյուջեն թերակատարվել է։ Թերակատարումների մասին նախարարին հարց տվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Թեման շարունակեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նկատելով, որ թերակատարումները հիմնականում դպրոցաշինությանն են վերաբերում։ Նա կարծում է, որ թերակատարման պատասխանատուն ոչ միայն կառավարությունն է, այլ քաղաքական թիմը՝ ՔՊ-ն եւ առաջարկեց՝ հանրությանը անկեղծ ասել՝ խոստումը, որը տրվել էր, իրատեսական չէր։ Մի քանի տարիների կտրվածքում, ըստ պատգամավորի, 40-42 տոկոս կատարողական է ապահովվում կառավարությունը։ Կառավարությունն իր հնգամյա ծրագրում խոստացել էր մինչեւ 2026 թվականը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ 2024-ին կառուցվել է 40 դպրոց, 2025-ի ավարտին կառուցվելու է ևս 65 դպրոց։ Վահե Հովհաննիսյանը հակադրվեց ընդդիմադիր պատգամավորին՝ պնդելով, որ կառավարությունն իր խոստումը կկատարի եւ 2024-ի թերակատարումները կփոխանցվեն 2025։ Իր պնդմամբ՝ 2025-ի ավարտին կառուցված 110 դպրոց կունենանք։ Ըստ նրա, 2025-ին շինարարական աշխատանքները չորս ավել անգամ արագ տեմպերով են իրականացվելու։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:41 - 10 հունիսի, 2025
Ֆինանսների նախարարը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի 2024 թվականի կատարողականը
 |1lurer.am|

Ֆինանսների նախարարը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի 2024 թվականի կատարողականը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում շարունակվում են 2024 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության քննարկումները մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:  Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հերթականությամբ ներկայացրեց բոլոր մարմինների կատարողական ցուցանիշները:  Սկսելով վարչապետի աշխատակազմի կատարողականից՝ նախարարը նշեց՝ 2024 թվականին ընդհանուր գումարը կազմել է 21 միլիարդ 600 միլիոն դրամ: Վարչապետի աշխատակազմն իրականացնում է 11 ծրագիր, և նախնական պլանով հաստատվել է 51 միջոցառում, այնուհետև իրականացվել է 63 միջոցառում: Ծրագրի կատարողականը եղել է 93,1 տոկոս: Տարվա ընթացքում աշխատակազմն իրականացրել է 252 միլիոն դրամի վերաբաշխումներ: Կատարվել են 1 միլիարդ 902 միլիոն դրամի գնումներ, որից՝ 1 անձից գնումները կազմել են 346 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 18 տոկոսն է: Աշխատակազմն իրականացնում է պետական հատվածի արդիականացման ծրագիր, հանրային իրազեկում, ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, տեսչական վերահսկողության ծրագիր, միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում: Աշխատակազմն ունեցել է եկամուտներ՝ 1 միլիարդ 235 մլն դրամի չափով:
11:06 - 06 հունիսի, 2025
Ֆինանսների նախարարը ցնդաբանություն է համարում Հայաստանում աննախադեպ գնաճի վերաբերյալ պնդումները |armenpress.am|

Ֆինանսների նախարարը ցնդաբանություն է համարում Հայաստանում աննախադեպ գնաճի վերաբերյալ պնդումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի կիսում պնդումները, թե Հայաստանում արձանագրվել է աննախադեպ գնաճ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ նա մատնանշեց թվային ցուցանիշներ՝ արձանագրելով գնաճային միտումների շարունակական մեղմում։  «2024 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 0.3 տոկոս։ Սա այն իրավիճակն է, երբ գնաճը մոտեցել է Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի ստորին շեմին՝ խթանող դրամավարկային քաղաքականության պայմաններում» – նշեց նախարարը։  Հովհաննիսյանը նաև համեմատություն է անցկացրել տարածաշրջանային և նմանատիպ երկրներում արձանագրված ցուցանիշների հետ․Վրաստան՝ 1.1%, Ալբանիա՝ 2.2%, Ադրբեջան՝ 2.2%, Մոլդովա՝ 4.7%, Ղրղզստան՝ 5%, Բելառուս՝ 5.8%, ՌԴ՝ 8.4%,Ղազախստան՝ 8.7%։ «Եվ ես վերջերս լսում էի, որ Հայաստանում աննախադեպ գնաճ է։ Ինչ-որ մեկը խոսում էր դրա մասին։ Ուզում եմ ասել ուղղակի, որ այս թվերը փաստում են, որ այսպիսի պնդումները կատարյալ ցնդաբանություն են»,-եզրափակեց ֆինանսների նախարարը։
13:35 - 04 հունիսի, 2025
Ամենաշատ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից. նախարարը՝ Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի մասին |armenpress.am|

Ամենաշատ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից. նախարարը՝ Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի մասին |armenpress.am|

armenpress.am: Միջազգային կապիտալի շուկայում մարտի սկզբին Հայաստանի թողարկած 750 մլն դոլար ծավալով, 7.1 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել:  Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:  «Մենք հաջողությամբ թողարկել ենք 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդ, տոկոսադրույքը՝ 7.1 տոկոս: Ուրախ ենք, որ սփրենդը, որը 2.86 տոկոսային կետ է կազմել, մեր վերջին թողարկման համեմատ գրեթե նույն մակարդակի է եղել (թողարկվել է 2021-ին, 2.84 տոկոսային կետ): Հատկնաշական է, որ շուկայի որոշակի փոփոխությունների արդյունքում մեր նման երկրների սփրեդը զգալիորեն աճել է: Մեր նման երկրները ավելի բարձր տոկոսադրույքներով են թողարկում: Երբ նայում ենք շուկային, ապա Ուզբեկստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Վրաստանի, Հորդանանի համեմատ՝ բավականին ցածր սփրեդ ունենք»,-ասաց նախարարը: Հովհաննիսյանի խոսքով՝ թողարկված եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել:  «Պահանջարկը գրեթե 3 անգամ ավելի մեծ է եղել, քան այն ծավալը, որ մենք թողարկել ենք: Նոմինալ առումով տոկոսադրույքը բավականին բարձր է, որովհետև շուկայում տոկոսադրույքները վերջին տարիներին էականորեն բարձրացել են, բայց սա նաև ցույց է տալիս ՀՀ միջազգային հեղինակությունն ու հետաքրքրությունը միջազգային ներդրումային ընկերությունների կողմից: Ներդրողների աշխարհագրությունը եղել է հիմնականում Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Եվրոպան եղել է 14 տոկոս, Մեծ Բրիտանիան՝ 45 տոկոս, ԱՄՆ-ն՝ 34 տոկոս, Միջին Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան՝ 5 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը: Եվրապարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է: Դրանց թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով: Դա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:  2025-ին և 2026-ին նոր պարտատամոսեր չեն պլանավորում թողարկել:
13:14 - 02 մայիսի, 2025
Վահե Հովհաննիսյանը՝ ընկերություն հիմնելու և հայտարարագրում անտոկոս վարկ ունենալը նշելու մասին
 |1lurer.am|

Վահե Հովհաննիսյանը՝ ընկերություն հիմնելու և հայտարարագրում անտոկոս վարկ ունենալը նշելու մասին |1lurer.am|

1lurer.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացնում կամ ուսումնասիրել վերջացրել է (այդ ստատուսի մասին տեղյակ չեմ), այդ ուսումնասիրության շրջանակներում ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարը՝ անդրադառնալով իր հայտարարագրում ներկայացրած որոշ տվյալների: «Ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ հնարավոր էր, այդ թվում՝ իմ հաշիվների քաղվածքը, ինչ եկամուտներ եմ ունեցել, ինչ ուղղություններով եմ այդ ծախսումներն արել, որտեղ, ըստ էության, երևում են իմ հայտարարագրածի ապացույցները: Եթե որևէ խնդրահարույց հարց լինի, վստահ եմ, որ այդ խնդրահարույց մասերը [պարզաբանում] կստանան»,- ասաց նախարարը: Հարցին էլ՝ հրավիրվե՞լ է հարցաքննության, նախարարն արձագանքեց. «Ես չեմ հրավիրվել որևէ այլ մարմնի կողմից: Ինչքան հասկանում եմ, այդ դատական գործը ոչ թե իմ դեմ էր, այլ դատախազության, որը քրեական հետապնդում չի հարուցել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա»: Այս համատեքստում նախարարն անդրադարձավ նաև անտոկոս վարկ ստանալու մասին խոսակցություններին: Նա տեղեկացրեց, որ 2020 թվականի պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշել են տեխնոպարկ հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի զինվածությունը բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ: «Որոշեցինք այսպիսի բան հիմնադրել, և իմ ընկերներից մեկը՝ որպես իր մասնակցություն այդ գործընթացում, այդ գումարը ներդրեց այս գործի մեջ, որը ձևակերպեց որպես պարտք, և որոշվեց, որ ես պետք է ղեկավարեմ այդ ընկերությունը: Սա է ամբողջ պատմությունը: Հետո, իհարկե, 2021 թվականի օգոստոսին, երբ Կառավարությունը որոշեց, որ պետք է ստանձնեմ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, ես ստանձնեցի այդ պաշտոնը: Երբ պարզ էր, որ ես այլևս այդ գործունեությամբ չեմ կարող զբաղվել, այդ պարտքը և այդ ընկերությունը ես փոխանցեցի երրորդ անձի, և այդ ընկերությունը, որքանով տեղյակ եմ, արդեն այդ ներդրման ամբողջ ծավալն իրականացրել է և գործունեություն է իրականացնում»,- ասաց նախարարը: Նախարարն անդրադարձավ նաև ընկերության՝ արտոնություն ստանալուն՝ նշելով, որ տեղյակ չի եղել այդ արտոնության պատմությունից, քանի որ վերոնշյալ ընկերությունը սարքավորումներ ներմուծելիս, ինչպես բազմաթիվ այլ ընկերություններ, դիմել է էկոնոմիկայի նախարարություն՝ ներմուծման արտոնություն ստանալու: «Եթե չեմ սխալվում, ապա 50-ից ավելւ ընկերություններ ստացել են այդ արտոնությունը: Այստեղ կառավարությունը հայեցողական որոշում կայացնելու հնարավորություն էլ չունի, որովհետև հստակ սահմանված է, թե ինչ ապրանք ներմուծելու համար ինչ չափով ինչ արտոնություն կարող են ընկերությունները ստանալ: Եթե այդ ընկերությունն այդ արտոնությունը ստանար, դա խախտում կլիներ»,- ասաց նա: Նշենք, որ խոսքը 2021 թվականին նախարարի ստացած 1 մլն դոլար անտոկոս փոխառության մասին է, որը ներառվել էր նրա՝ 2022 թվականի հայտարարագրում, իսկ 2023 թվականի հայտարարագրում նշված չի եղել:
13:07 - 02 մայիսի, 2025
Ֆինանսների նախարարության մուտքի դիմաց խուլիգանություն կատարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
 |1lurer.am|

Ֆինանսների նախարարության մուտքի դիմաց խուլիգանություն կատարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ |1lurer.am|

1lurer.am: Անձը ՀՀ ֆինանսների նախարարության մուտքի դռան դիմաց կատարել է խուլիգանություն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ «Անձը ՀՀ ֆինանսների նախարարության մուտքի դռան դիմաց կատարել է խուլիգանություն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն): Որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- հայտնել են ՔԿ-ից: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ քաղաքացին հրել է ֆինանսների նախարարության դուռը՝ պահանջելով բացել այն, որից հետո բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ և խոչընդոտել ոստիկանության բնականոն ծառայությունը։
12:50 - 04 ապրիլի, 2025
Կառավարությունն առաջարկում է փոփոխել անվճար իրավաբանական ծառայության հարկման կարգը

Կառավարությունն առաջարկում է փոփոխել անվճար իրավաբանական ծառայության հարկման կարգը

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել անվճար իրավաբանական ծառայությունների հարկումն ընդհանուր համակարգով իրականացնելու կարգավորվան մեջ՝ նախատեսելով որոշակի բացառություն։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ֆինանսների նախարարությունից։ Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական  եւ իրավաբանական, այդ թվում՝ անվճար ծառայությունները շրջանառության հարկման համակարգից տեղափոխվել են հարկման ընդհանուր համակարգ։ Դա նշանակում է, որ շրջանառության հարկի փոխարեն (5%) այդ ծառայություններից այսուհետ գանձվելու են ավելացած արժեքի հարկ (20 %) եւ շահութահարկ (18-23%)։ Արդյունքում, այստեսակ գործունեությունների հարկային բեռն ավելացել է մոտ 6-8 անգամ։  Օրենսդրական այս փոփոխությունը դժգոհություն է առաջացրել իրավաբանական համայնքում․ հունվարի 17-ին Հայաստանի 1212 փաստաբան կոլեկտիվ հանրագրով դիմել է Կառավարությանը՝ պահանջելով վերադառնալ օրենսդրական նախորդ կարգավորումներին։ Գրավոր հարցմամբ դիմել էինք ՀՀ կառավարությանը՝ խնդրելով հայտնել՝ երբ են ստացել հիշյալ հանրագիրը, եւ քննարկման արդյունքում ինչ որոշում է կայացվել դրա վերաբերյալ։ Խնդրել էինք նաեւ տրամադրել հանրագրի պատասխանը կամ դրա էլեկտրոնային հղումը։ Կառավարությունը հարցումը վերահասցեագրել էր Ֆինանսների նախարարությանը։ Մարտի 17-ին Ֆինանսների նախարարությունը մեզ տեղեկացրել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական փոփոխությունը որոշակի մտահոգություններ է առաջացրել փաստաբանական գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ՝ կապված օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների կամավոր անհատույց իրավաբանական օգնության ԱԱՀ-ով հարկման հետ, Կառավարությունն առաջարկել է սահմանել, որ փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման դեպքում Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատուկ կարգավորումը կիրառելի լինի որոշակի բացառություններով․  «Մասնավորապես, լրացում է կատարվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կ-960-11.11.2024-ՏՀ-011/1 ՀՀ օրենքի նախագծում (2024 թ․ դեկտեմբերի 4-ին այս նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, սակայն այդ փուլում այս առաջարկը դեռեւս չի ներառել,-հեղ․) եւ առաջարկվել է սահմանվել, որ Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների կամավոր անհատույց իրավաբանական օգնության հարկման բազայի նկատմամբ չեն կիրառվում, եթե այդ ծառայությունների՝ նույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը: Փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների կամավոր անհատույց իրավաբանական օգնության՝ նույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը գերազանցելու դեպքում նույն մասի դրույթները կիրառվում են այդ չափը գերազանցող մասի նկատմամբ»,- ասված է պատասխանում։ Հիշյալ 62-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը։ Ստացվում է՝ այժմ Կառավարությունն առաջարկում է իրավաբանական անվճար ծառայությունը, այսպես ասած, ազատել նաեւ այդ 80 տոկոս հարկման բազայից՝ պայմանով, որ անվճար իրավաբանական ծառայությունների հարկման բազան հաշվետու ժամանակաշրջանում, տվյալ դեպքում՝ ամսվա կտրվածքով, չգերազանցի ծառայություն մատուցողի ողջ շրջանառության 5 տոկոսը, իսկ գերազանցելու դեպքում հիշյալ 80 տոկոսը կիրառվի միայն գերազանցող մասի նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ պետությունը սահմանափակում է չհարկվող անվճար իրավաբանական օգնության քանակը՝ դրա անվան տակ հնարավոր ստվերային գործունեություն թույլ չտալու համար։ Օրենսդրական այս փոփոխությունը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նստաշրջանում եւ ընդունվելու դեպքում հետադարձ ուժով կիրառվելու է 2025 թ․ հունվարի 1-ից մատուցված ծառայությունների նկատմամբ։ Նշենք, որ օրենքի համաձայն՝ հանրագրին պատասխան է ներկայացվում այն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում (որոշակի երկարաձգումներով)։ Մեր զրույցում նախարարությունից ընդծեցին՝ տվյալ դեպքում ձգձգումը պայմանավորված է եղել բարձրացված հարցին օրենսդրական հիշյալ փոփոխությամբ լուծում տալու անհրաժեշտությամբ։ Միլենա Խաչիկյան
18:51 - 20 մարտի, 2025
Պետական տուրքը շարունակաբար տարեկան 2 անգամ կբարձրանա խաղային ոլորտի համար մինչ օպերատորի ներդրումը

Պետական տուրքը շարունակաբար տարեկան 2 անգամ կբարձրանա խաղային ոլորտի համար մինչ օպերատորի ներդրումը

Երկու անգամ կավելանան օնլայն կազինոների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Այս մասին «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացրեց նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: «Ֆինանսական բեռի բարձրացումը ձևակերպվել է այնպես, որ այն ամեն տարի բարձրանա, որ լուծվի խաղային օպերատորի հարցը: Վերջինիս միջոցով սահմանափակվելու է քաղաքացիների՝ կազինո խաղալու հնարավորությունը, որոշ սոցիալական խմբերի և պետական ծառայողների համար ընդհանրապես արգելվելու է»,- ասաց Հայկ Սարգսյանը: Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ հայտնելով, որ հանձնաժողովի նիստում փոխվել է նախագիծը, մասնավորապես՝ հարկային փոփոխության փոխարեն պետական տուրքի տարբերակով կլինի. «Ի սկզբանե նախատեսվող հարկային բեռի չափը նվազերցրել ենք մի քանի անգամ: Ինչի համար. անկախ ամեն ինչից, անկախ ոլորտի առանձնահատկությունից՝ հարկը պիտի լինի տրամաբանական, և չի կարող հարկը ավբելի մեծ լինել, քան եկամուտը, որ ստանում են ընկերությունները»: Թունյանը հույս հայտնեց, որ կկարողանան առաջիկայում արագ կյանքի կոչել կարգավորումները, մասնավորապես՝ խաղային օպերատորի ներդրումը. «Խաղային օպերատորը ոչ միայն թույլ է տալու ամբողջական պատկերացում կազմել խաղային ոլորտւի իրական շարժերի մասին, այլև թույլ է տալու նույնականացնել այն խմբերին, որոնց նկատմամբ պետք է որոշակի սահմանափակումներ գործեն, լինեն դրանք սոցիալապես անապահով մարդիկ, պետական ծառայողներ, զինծառայողներ: Մենք հիմա չենք կարող բուքմեյքերական ընկերություններին էդ ամբողջ ինֆորմացիան տալ, պետք է լինի միջանկյալ օղակ»: Պատգամավորն ընդգծեց, որ կարգավորումները պետք է լինեն այնպիսի, որ ոլորտը չունենա գերշահույթներ, մյուս կողմից չպետք է լինեն այնքան խիստ, որ մարդիկ ֆինանսական հոսքերը տեղափոխեն կասկածելի օտարերկրյա կայքեր և ավելի մեծ վնաս տան: «Նախագիծը այս տեսքով մեզ համար ընդունելի է: Այս նախագիծը լուծում է ոչ թե խաղամոլության չտարածման խնդիր, այլ արդարացի հարկման խնդիր: Խաղամոլության տարածման խնդիրը լուծում են այլ նախագծեր»,- ասաց Թունյանը՝ հորդորելով կողմ քվեարկել նախագծին: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ հայտնեց, որ կառավարության առաջարկով խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կիրականացվի պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ: «Պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու քվոտավորման տրամաբանությամբ: Կառավարության առաջարկն է, որ անմիջապես ապրիլի 1-ից երկու անգամ բարձրացվի պետական տուրքը, այնուհետև յուրաքանչյուր տարվա սկզբից աճը լինի շարունակական յուրաքանչյուր այս պահին գործող պետական տուրքի չափով, մինչև ստեղծվի խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնը, և կներդրվի օպերատորի ինստիտուտը»,- ասաց Պողոսյանը:
10:31 - 06 մարտի, 2025
Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին
 |hetq.am|

Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին |hetq.am|

hetq.am: ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը։   2019 թվականի ապրիլի 18-ին, Կառավարության N 513-Ն որոշմամբ ստեղծվեց ԱՆԻՖ-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը։ ԱՆԻՖ-ի նպատակն օտարերկրյա ներդրումների ներգրավումն էր, արտահանման աճի խթանումը և հայաստանյան լայնածավալ նախագծերում ներդրումների համաֆինանսավորումը։ Այդ նպատակով 2020 թվականի մայիսի 22-ին ստեղծվեց «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը։ Վերջինս ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն էր, որի միջոցով պետությունը ներդրումներ էր անում մասնավոր ընկերություններում։ 2020-2023 թվականների ընթացքում «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը ներդրումներ կատարեց 10 ընկերությունում և «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ ՀՍԳ» ֆոնդում։ Ընդհանուր ներդրումների չափը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամ է և 4 մլն դոլար (2020 թվականի միջին փոխարժեքով՝ 1,9 մլրդ դրամ)։ Այդ ներդրումների արդյունքում պետությունը տարբեր ընկերություններում ձեռք բերեց մինչև 49% մասնաբաժիններ։  Այս ներդրումներից օգտված ընկերություններից մեկը «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն էր։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի ապրիլի 26-ին։ Հիմնադրվելուց 8 օր անց՝ մայիսի 4-ին, ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, կատարել է 1 մլրդ 539 մլն 580 հազար դրամի ներդրում՝ դառնալով ընկերության 49% բաժնետերը։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 3 մլրդ 142 մլն դրամ է։ Ներդրում անելու նպատակն էր ստեղծել կիբերանվտանգային կարողություններ ՀՀ-ում և կրթել ոլորտում մասնագետների, ովքեր որոշակի ժամանակաշրջանում ի վիճակի կլինեն կիբերանվտանգային ոլորտում ծառայություններ մատուցել տեղական և օտարերկրյա շահառու ընկերությունների։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրենը Կարինե Անդրեասյանն է։ Անդրեասյանը, բացի «Սի Էֆ Դաբլյուից», բաժնետեր է նաև «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ում։ Նրան է պատկանում «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ի 33%-ը։ Այս ընկերության 34%-ի բաժնետերը Մարիամ Պահլավունին է։ Մինչև 2024 թվականի դեկտեմբերը Պահլավունին զբաղեցնում էր նաև ընկերության տնօրենի պաշտոնը։ Նա Երևանի քաղաքապետ, նախկինում փոխվարչապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանի կինն է։   Ստացվում է, որ այն ժամանակ (2019-2023 թվականներին), երբ Տիգրան Ավինյանը զբաղեցնում էր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամն ավելի քան 1,5 մլրդ դրամի ներդրում է կատարել կնոջ ընկերուհու ղեկավարած ընկերությունում: «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի բաժնեմասերի 48%-ը պատկանում է «Արարատ Թեքնոլոջիս» (Ararat Technologies) ՍՊԸ-ին, 3%-ը՝ «Հայկ Հոլդինգ» (Hayk Holding) ՍՊԸ-ին։ Այս երկու ընկերությունները գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում՝ Ուիլմինգթոն, Լիթլ Ֆոլս Դրայվ, Քորփորեյշն Սերվիս Քոմփանի, 251 հասցեում։ Երկու ընկերությունների գլխավոր գործադիր տնօրենը Ռոբերտ Լևինն է։ ԱՄՆ Դելավեր նահանգը օֆշորային գոտի է, կամ, ինչպես ընդունված է ասել, «հարկային դրախտ»։ Օֆշորային գոտին տվյալ երկրի կողմից որոշված տարածք է, որը նախատեսված է օտարերկրյա ընկերությունների համար։ Օֆշորում գրանցված ընկերությունները չեն կարող շահույթ հետապնդող գործունեություն ծավալել տվյալ երկրի տարածքում։ Այդպիսի ընկերություններն ազատված են լինում հարկերից։ Մենք փորձեցինք պարզել՝ արդյոք «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի` այս ընկերությունում ներդրած գումարները ծախսվել են նախանշված նպատակին համապատասխան։ ԱՆԻՖ-ից փոխանցեցին, որ այն ընկերությունները, որոնք գումար են ստացել պետությունից, հաշվետվություններ չեն ներկայացրել։ Գումարների ծախսման արդյունավետությունը պետք է վերահսկեր «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը։ Վերահսկողությունը տեղի էր ունենում հետևյալ կերպ՝ ընկերությունը, որը ներդրում էր ստացել պետությունից, ամեն տարի պետք է անցկացներ մրցույթ և ընտրեր անկախ աուդիտորական կազմակերպություն։ Այդ կազմակերպությունը պետք է իրականացներ աուդիտ և արդյունքները ներկայացներ հիմնադրամին։ Աուդիտորական ընկերությունը պետք է լիներ «թոփ 10»-ի անդամ աուդիտորական կազմակերպություններից մեկը։ Պետական գույքի կառավարման կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ աուդիտի եզրակացությունը նույնպես գաղտնի է,  չենք կարող ծանոթանալ դրան։ «Ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները կամ աուդիտորական եզրակացությունները Ձեզ տրամադրելու հետ կապված՝ կարծում ենք, որ պահանջվող փաստաթղթերը կարող են պարունակել առևտրային գաղտնիք, որը երրորդ անձին տրամադրելը/բացահայտելը կարող է իրավական առումով խնդրահարույց լինել»,- նշված էր պատասխանում։ Ստացվում է, որ պետությունը հարկատուների գրպանից միլիարդավոր դրամներ է տվել մասնավոր ընկերություններին, բայց հանրությունն իրավունք չունի ծանոթանալ այդ գումարների ծախսման արդյունավետությանը, քանի որ, ինչպես նշեցին ԱՆԻՖ-ից, դա ընկերության համար առևտրային գաղտնիք է, և դրա հրապարակումը կվնասեր նրանց մրցակցային առավելությանը։ Հաշվի առնելով ԱՆԻՖ-ի շուրջ արդեն երկու տարի շարունակվող կոռուպցիոն սկանդալները՝ շատ կարևոր է իմանալ, թե ինչպես են ծախսվել այս գումարները։ «Հետքը» փորձեց զրուցել նաև «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի հետ։ Այցելեցինք այն հասցեով, որը նշված էր իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ Հանրապետության 37։ Սակայն, այդ հասցեում նման ընկերություն չկար։ Ի դեպ, մինչև Պետգույքի կառավարման կոմիտեի կառավարմանն անցնելը ԱՆԻՖ-ը նույնպես այդ շենքում էր գործում։ Գրավոր հարցում ուղարկեցինք Կարինե Անդրեասյանի էլեկտրոնային փոստին՝ խնդրելով  պատասխանել հետևյալ հարցերին.  Արդյո՞ք «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն իրականացրել է «Ձեռնարկատեր+Պետություն» ֆոնդի նախանշած նպատակները։ Քանի՞ աշխատակից է ունեցել ընկերությունը ներդրումը ստանալու պահին և քանի՞ աշխատող ունի հիմա։ Կիբերանվտանգության ոլորտի քանի՞ մասնագետ է կրթել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն։ Այդ մասնագետներից քանի՞սն են աշխատում կիբերանվտանգության ոլորտում։ Արդյոք ԱՆԻՖ-ը, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը կամ Պետգույքի կառավարման կոմիտեն պահանջե՞լ կամ խնդրե՞լ են «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ին վերադարձնել կատարված ներդրումները (1 մլրդ 539 մլն 580 հազար դրամը)։  Կարինե Անդրեասյանը մինչև նյութի հրապարակման պահը չի պատասխանել մեր հարցմանը։ Հարցում ուղարկեցինք ՊԵԿ՝ պարզելու, թե քանի աշխատակից է ունեցել ընկերությունը հիմնադրման պահին և քանի աշխատակից ունի հիմա։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին, որ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն 2023 թվականի ապրիլի դրությամբ ունեցել է 15 աշխատակից, ապա աշխատակիցների քանակը գնալով կրճատվել է, և 2024 թվականի օգոստոսի դրությամբ ունեցել է 2 աշխատակից։ 2024 թվականի սեպտեմբերից մինչ օրս «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է միայն մեկ մարդ` ընկերության տնօրենը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:27 - 05 մարտի, 2025
Ոչ թե շրջանառության հարկ ենք կիրառում, այլ կրկնապատկում ենք պետական տուրքը խաղային ոլորտի համար. Բաբկեն Թունյան

Ոչ թե շրջանառության հարկ ենք կիրառում, այլ կրկնապատկում ենք պետական տուրքը խաղային ոլորտի համար. Բաբկեն Թունյան

Ֆինանսների նախարարությունը և Պետական եկամուտների կոմիտեն դեմ են նախագծի այս տարբերակին, որովհետև սա նշանակում է, որ ոլորտին ասում ենք՝ փակվեք:  Այս մասին «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հարակից զեկուցմամբ ներկայացնելիս ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նշենք, որ նախագծով առաջարկվում է 10% շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ոլորտի համար: Առաջարկվել է երկրորդ ընթերցմամբ ձևակերպել և շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ, որը, ըստ նախագծի հեղինակ, Հայկ Սարգսյանի, համարժեք է շրջանառության հարկին: Թունյանը, արձագանքելով ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանին, ասաց, որ համաձայն չէ նրա այն պնդման հետ, որ անցած 5 տարիներին իրականացված քայլերը որևէ արդյունք չեն տվել: Սարգսյանը նախագիծը ներկայացնելիս հայտնել էր, որ վերջին 5 տարվա ընթացքում ոլորտը կարգավորելուն ուղղված օրենսդրական փոփոխությունները, որոնք նպատակ ունեին սահմանափակել և կրճատել ծավալները «այնքան էլ չեն ծառայել նպատակներին»: Թունյանը նշեց, որ եթե նախորդ տարիներին խաղադրույքների ծավալի առումով եղել է կրկնակի, եռակի աճ, ապա 2023թ.-ին եղել է 10 տոկոս աճ: «Կա հարկային բեռների համեմատման ընդունված չափանիշ: Որպեսզի հասկանան՝ ոլորտը շատ, թե քիչ է հարկվում, ոչ թե խաղադրույքների ծավալի համեմատ են հաշվում հարկի չափը, այլ շահումների և խաղադրույքների տարբերության... Նշված ցուցանիշով 2022թ. ոլորտի հարկը 16.6% է կազմել, 2023-ին՝ 19%, 2024թ. 34%-ից ավելի: Այս փոփոխությամբ ցուցանիշը կազմելու է մոտ 45-50%, ինչը աշխարհում ամենաբարձր հարկային շեմերից մեկն է»,- ասաց Թունյանը: Սարգսյանը որպես տվյալ ներկայացրել էր ոլորտի շրջանառության ծավալները և հարկերի հարաբերակցությունը: Ըստ այդ տվյալների, նրա խոսքով,  շրջանառության ծավալում հարկերի տեսակարար կշիռը նվազել է (2010-ին հարկերի հարաբերակցությունը եղել է 7.2 տոկոս, իսկ 2023-ին՝ 0.4 տոկոս): Թունյանը ներկայացրեց, որ ոլորտը կարգավորելու համար լավագույն տարբերակը խաղային օպերատորի ներդրումն է:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախագծի վերաբերյալ հանդիպման արդյունքների մասին խոսելիս Թունյանը նշեց երեք կետ, որոնք պայմանավորվել են. «Առաջին՝ ոչ թե շրջանառության հարկ ենք կիրառելու, այլ գործող պետական տուրքը ամեն լրացուցիչ խմբաքանակ խաղադրույքների դեպքում կրկնապատկում ենք, այսինքն՝ պետական տուրքը խաղային ոլորտի համար կրկնապատկում ենք:  Երկրորդ՝ մինչև խաղային օպերատորի մուտք գործելը տուրքը ամեն տարի ավելանալու է: Երրորդը՝ որոշել ենք, որ փոփոխությունն արագ մտնի ուժի մեջ: Դրա համար 24 ժամանոց ռեժիմ ենք սահմանել (երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի է ունենալու այսօր)»:
11:44 - 04 մարտի, 2025
Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. վարչապետ |1lurer.am|

Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Կրիպտոակտիվների շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունն այս ոլորտում, սակայն կարգավորման դաշտի բացակայության արդյունքում առաջանում են իրավական խնդիրներ՝ կապված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու, պետական մարմինների հետ առնչվելու կամ համագործակցելու, հաճախորդների և ներդրողների հետ երկարաժամկետ ու կայուն հարաբերություններ ձևավորելու հետ: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 27-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով դաշտը կարգավորող որոշման նախագիծը: Ըստ նախարարի՝ ոլորտում կան մի շարք ռիսկեր, որոնք կապված են հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմների բացակայության, կրիպտոակտիվների ու դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով այն կիրառելու վտանգների հետ: «Անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որը հնարավորություն կտա ստեղծելու ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ միաժամանակ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերի բացասական հետևանքները»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս կերպ կսահմանվեն իրավունքներ ու պարտականություններ, շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներ, ինչպես նաև կապահովվի շուկայի թափանցիկ գործունեությունը: Սա կրիպտոարժույթների ոլորտը կարգավորելու մեր առաջին փորձն է՝ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս կարգավորումը չի լինելու կատարյալ, և մենք այսքան տարի այս կարգավորմանը չենք գնացել՝ մտածելով՝ բա որ կարգավորումը չլինի կատարյալ, փորձել ենք մի քիչ էլ դառնա կատարյալ: Էլի չի դարձել կատարյալ ու չի դառնալու կատարյալ, բայց մենք պետք է մտնենք՝ ոլորտը կարգավորելու»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետական կառավարման համակարգը հընթացս պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին: «Այո՛, կլինեն քննադատություններ, որ այս նախագիծը, օրենքը կատարյալ չէ, բայց այս նախագծի գոյությունն ավելի կատարյալ է, քան դրա բացակայությունը: Հետևաբար սա շատ կարևոր քայլ է, որը պետք է համարձակորեն և վճռական կերպով անել այն տրամաբանությամբ, որ մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ մեր աշխատանքները,- ասաց վարչապետը և ընդգծեց.- պետք է արձանագրել, որ ուշացել ենք, բայց լավ է ուշ, քան երբեք»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արձագանքեց՝ պետք է գնալ այս քայլին, քանի որ սա չանելը ենթադրում է մեծ խոցելիություն և՛ ֆիսկալ համակարգի համար, և՛ արժութային կարգավորման, և՛ վճարահաշվարկային համակարգի համար: Ապա կարծիք հայտնեց, որ մեկնարկը ճիշտ է, պետք է իրավիճակը մոնիթորինգի տակ պահել և ըստ խնդիրների՝ լրացումներով ու լավարկումներով ունենալ այնպիսի կարգավորում, որը որևէ կերպ չի խոչընդոտելու ոլորտի զարգացումը, բայց նաև չի վնասելու մեր գործող կարգավորումների և համակարգերի աշխատանքը:
12:49 - 27 փետրվարի, 2025
Կառավարությունը 21 համայնք կներառի մասնակցային բյուջետավորման ծրագրում |armenpress.am|

Կառավարությունը 21 համայնք կներառի մասնակցային բյուջետավորման ծրագրում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգում՝ ընդլայնելով այն համայնքների ցանկը, որոնք կընդգրկվեն մասնակցային բյուջետավորման ծրագրերում։ ՀՀ կառավարության նիստին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ այս որոշմամբ նախատեսվում է 2025 թվականի պետական բյուջեից 1 միլիարդ դրամ հատկացնել 21 համայնքի՝ մասնակցային բյուջետավորմամբ ծրագրեր իրականացնելու համար։ Նախագիծն ուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական անկախության խթանմանը և բնակչության ակտիվ ներգրավմանը համայնքային ծրագրերում։ «Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ են կատարվում, որով ընդլայնվում է համայքների ցանկը»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։ Մասնակցային բյուջետավորման ծրագրերում կընդգրկվեն հետևյալ համայնքները․ Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ,Մասիս,Արմավիր, Արաքս, Խոյ, Գավառ, Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան,Ախուրյան, Գյումրի, Արենի, Ջերմուկ, Եղեգիս և Դիլիջան։
12:16 - 20 փետրվարի, 2025