armenpress.am: Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ երեսուն հրթիռ է արձակվել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, հրթիռային սպառնալիքի պատճառով Վերին և Արևմտյան Գալիլեայի որոշ շրջաններում հայտարարվել է օդային հարձակման տագնապ։
Իսրայելական բանակը որսացել է հրթիռներից մի քանիսը։
Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։
comment.count (0)