Իսրայելի ԶՈՒ-ն գրավել է Գոլանի բարձունքների և Սիրիայի միջև գտնվող բուֆերային գոտին
09:51 - 09 դեկտեմբերի, 2024

Իսրայելի ԶՈՒ-ն գրավել է Գոլանի բարձունքների և Սիրիայի միջև գտնվող բուֆերային գոտին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգով երկրի ԶՈՒ-ն գրավել է բուֆերային գոտին, որը գտնվում է Գոլանի բարձունքների և Սիրիայի միջև: Սիրիական բանակն ավելի վաղ լքել է այնտեղի դիրքերը:

«Մենք թույլ չենք տա, որ որևէ թշնամական ուժ հաստատվի մեր սահմանին»,- հայտարարել է Նեթանյահուն Սիրայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին:

Սա առաջին դեպքն է, որ իսրայելական զորքը տեղակայվելու է բուֆերային գոտում: Իսրայելը գրավել է Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները 1967թ. և անեքսիայի ենթարկել այն 1981-ին: Բուֆերային գոտին ստեղծվել է 1974թ., այնտեղ պարեկություն էին իրականացնում ՄԱԿ-ի խաղաղապահները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել