factor.am: Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի մուտքը անվտանգության գոտի և առաջխաղացումը դեպի սիրիական տարածք։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից 1974 թվականի Անջատման համաձայնագրի խախտումը՝ մուտքը Իսրայել-Սիրիա անվտանգության գոտի և շարունակական առաջխաղացումը դեպի սիրիական տարածք։ Այս զգայուն ժամանակաշրջանում, երբ հնարավոր է հասնել այն խաղաղությանն ու կայունությանը, որը երկար տարիներ տենչում էր սիրիացի ժողովուրդը, Իսրայելը կրկին ցուցադրում է իր օկուպացիոն քաղաքականությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հավելենք, որ ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելի ռազմական ներխուժումը դեպի հարավային Սիրիա հասել է մայրաքաղաք Դամասկոսից մոտավորապես 25 կմ (16 մղոն) հարավ-արևմուտք:
Ավելի մանարամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)