factor.am: Իսպանիայի Վալենսիա ինքնավար շրջանում հորդառատ անձրևների ու ջրհեղեղների հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել, հայտնել են տեղական իշխանությունները։ «Այս պահին, նախնական տվյալներով, զոհերի թիվը 51 է, մենք սկսում ենք պարզել նրանց ինքնությունը»,- ասվում է օպերատիվ համակարգման միասնական կենտրոնի (Cecopi) պաշտոնական հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Իսպանիայում հորդառատ անձրևները հեղեղումներ էին առաջացրել։ Ջրհեղեղներն ազդել են երկրի տարածքի զգալի մասի վրա, որը ձգվում է հարավում գտնվող Մալագա նահանգից մինչև արևելք՝ Վալենսիա։ Ջրի հոսքերը ճեղքել են Ալբասետե նահանգի արևելյան Լետուր քաղաքը՝ փողոցներով քշել-տանելով մեքենաները։
Մալագայից ոչ հեռու արագընթաց գնացքը, որում եղել է գրեթե 300 մարդ, ռելսերից դուրս է եկել։ Իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան, սակայն Վալենսիայի և Մադրիդի միջև արագընթաց երկաթուղային հաղորդակցությունը խափանվել է:
comment.count (0)