Սրբազան Պայքարի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ hաջակցություն ձերբակալված 9 քաղաքացու
20:51 - 31 հոկտեմբերի, 2024

Սրբազան Պայքարի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ hաջակցություն ձերբակալված 9 քաղաքացու

Սրբազան Պայքարի աջակիցներն Էրեբունու ՁՊՎ-ի առջև հավաք են իրականացնում՝ հաջակցություն ձերբակալված 9 քաղաքացու։

Ավելի վաղ նրանց էին այցելել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու քարտուղար Տիգան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ 9 անձ ձերբակալվել է ապօրինի զենք պահելու կասկածանքով։

Ըստ փաստաբանի՝ ոստիկանները «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման են ենթարկել ակտիվիստ 4 երիտասարդի, որոնցից երկուսը՝ Հայկ Նիկողոսյանն ու Աղվան Արշակյանը ձերբակալվել են։

Ձերբակալվածների թվում է նաև պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, ձերբակալված մյուս անձանց անուններն են՝ Վիգեն Ազատյան, Արա Մկրտչյան, Նիկոլայ Քոչարյան, Մուշեղ Նավասարդան, Միքայել Օհանյան, Արտեմ Խառատյան։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել