Քիչ առաջ Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ 9 անձ ձերբակալվել է ապօրինի զենք պահելու կասկածանքով։
Ըստ փաստաբանի՝ ոստիկանները «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման են ենթարկել ակտիվիստ 4 երիտասարդի, որոնցից երկուսը՝ Հայկ Նիկողոսյանն ու Աղվան Արշակյանը ձերբակալվել են։
Ձերբակալվածների թվում է նաև պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, ձերբակալված մյուս անձանց անուններն են՝ Վիգեն Ազատյան, Արա Մկրտչյան, Նիկոլայ Քոչարյան, Մուշեղ Նավասարդան, Միքայել Օհանյան, Արտեմ Խառատյան։
comment.count (0)