ՀՔԾ պարզաբանումը դատավոր Սամվել Ուզունյանի՝ Հայաստանը լքելու վերաբերյալ |azatutyun.am|
15:36 - 23 դեկտեմբերի, 2019

ՀՔԾ պարզաբանումը դատավոր Սամվել Ուզունյանի՝ Հայաստանը լքելու վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am:  Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ նախկին դատավոր Սամվել Ուզունյանը չի կանչվել հարցաքննության։

«Ուզունյանն ընդհանրապես չի կանչվել հարցաքննության, քանի որ այդ դեպքում նա կանչվելու էր մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակով, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ արդեն պետք է քրեական հետապնդում հարուցված լիներ, որը կարող է հարուցվել միայն գլխավոր դատախազի կողմից և ԲԴԽ-ի համաձայնությամբ», - ասաց Օհանջանյանը:

Ինչ վերաբերում է երկիրը լքելուն, ՀՔԾ խոսնակը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է սահմանափակել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։

51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանին հաջողվել է լքել Հայաստանը։ «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած Ուզունյանը, նախնական տվյալներով, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա։

Նշենք, որ «Զվարթնոց» օդակայանում նախկին դատավորի ճամպրուկում հայտնաբերվել էր մեկ փամփուշտ՝ առանց զենքի։ Ուզունյանի ճամպրուկում փամփուշտի հայտնաբերման դեպքով Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել