Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունում տեղի է ունեցել շքանշանների շքերթ՝ ի պատիվ նվիրյալ աշխատակիցների: Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում:
«Մենք մեծարեցինք ԵՄ անդամ 17 պետության և Կանադայի 61 քաղաքացիական աշխատակցի, ովքեր արժանի էին մրցանակի: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ ներկայացուցչության նրա թիմին՝ իրենց գերազանց համագործակցության համար»,- ասված է գրառման մեջ:
comment.count (0)