news.am: Ի՞նչ ենք ունենալու 10 տարի հետո գյուղատնտեսությունում: Նման հարցադրում արեց գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ:
Նա ներկայացրեց այն 7 քայլերը եւ ցուցանիշները, որոնց Հայաստանը պետք է հասնի առաջիկա 10 տարում:
«Կուզեի 7 ցուցանիշ ասել, որը շատ պատասխանատու հայտարարություն է եւ պարոն վարչապետը դրանից հետո ինձ կարող է դուրս անել գործից:
Առաջին՝ մեր նպատակն է, որ 10 տարի հետո կամ ավելի շուտ մեր գյուղացիական տնտեսությունն ունենա տարեկան նվազագույնը 5 մլն դրամ եկամուտ: Երկրորդ ցուցանիշն այն է, որ գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքը պետք է լինի 3 տրլն դրամից ոչ պակաս:
Երրորդ ցուցանիշն այն է, որ մեր արտահանումը պետք է 1 մլրդ դոլարից պակաս չլինի
Չորրորդը կապված է մեր ինքնաբավության հետ. ինքնաբավությունը պետք է հասնի 70-80 տոկոսի:
Հաջորդ ցուցանիշն այն է, որ մենք կարծում ենք, որ գյուղատնտեսությունը հնարավոր չէ զարգացնել առանց գյուղի զարգացման: Մենք պետք է զարգացնենք ագրոտուրիզմը եւ նպատակ ունենք կառուցելու ոչ կապաս կան 10 էկովիլիջներ մեր համայնքներում:
Այս ամենը հնարավոր չի լինելու, եթե մենք հնարավորինս չֆինանսավորենք ագրարային կրթությունը եւ գիտությունը:
Մենք կանխատեսում ենք, որ պետության կողմից գյուղատնտեսությանը տրվող աջակցության առնվազն 1/3-ը պետք է օգտագործենք այդ նպատակների համար»:
comment.count (0)