armenpress.am: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ֆինանսական խնդիրներ ունենալու դեպքում պատրաստ է օժանդակել թե՛ «Սպայկա» բեռնափոխադրող ընկերությանը, թե՛ մթերում իրականացնող ցանկացած այլ ընկերության: Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
«Օժանդակելու համար մենք ունենք հատուկ ծրագիր ու ֆինանսական ռեսուրսներ: Մենք աշխատում ենք բոլոր արտահանողների հետ՝ թե հիմա, թե նախկինում, ավելին՝ շարունակելու ենք աշխատել արտահանողների ու վերամշակողների հետ»,- նշեց նախարարի պարտականությունները կատարողը։
Նրա խոսքով՝ «Սպայկա»-ի արտադրության ծավալները կազմում է արտահանվող հայկական թարմ պտուղ բանջարեղենի 20 տոկոսը: Գևորգյանը հավաստիացրեց, որ իրենք չեն փնտրում նոր խաղացողների, որպեսզի «Սպայկա»-ին փոխարինի և որ տվյալ ընկերությունը Գյուղատնտեսության նախարարության գործընկերն է:
«Մենք նոր խաղացողներին չենք փնտրում մյուսների հաշվին, այլ խրախուսում ենք նորերի մուտքը, քանի որ նրանց կարիքը կա:
comment.count (0)