aysor.am: Երկուշաբթի օրը ԼՀԿ կառավարման նիստում կորոշվի ավագանուց ԼՀԿ անդամին հետ կանչելու հարցը, լրագրողներին ասաց ավագանում ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը:
Հարցին, թե ի՞նչ տրամադրվածություն ունի անձամբ ինքը՝ Խաժակյանն ասաց.
«Այս հարցի շուրջ իմ և կուսակցության կարծիքը եղել է նույնական, դիտանկյուններն ու դրա հետևություններն են կուսակցության անդամների միջև տարբեր, և այդ տարբերությունները կընդհանրացվեն և որոշում կկայացվի երկուշաբթի օրը», - ասաց Խաժակյանը:
Նա նկատեց, որ քաղաքական թիմը վստահ է, որ առկա խնդիրները պիտի շարունակվեն բարձրաձայնվել, իսկ թե ինչ ձևաչափով պարզ կդառնա կուսակցության կառավարման նիստում:
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան հայտարարել էր, որ ԼՀԿ մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու հարց է առաջացել՝ չբացառելով, որ Դավիթ Խաժակյանը կարող է հետ կանչվել ավագանուց:
comment.count (0)