Ձերբակալվել է՝ ըստ ոստիկանության, Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվել առաջարկած Քոչարյանի աջակիցը |armtimes.com|
09:42 - 21 դեկտեմբերի, 2019

Ձերբակալվել է՝ ըստ ոստիկանության, Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվել առաջարկած Քոչարյանի աջակիցը |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը, որը, ըստ ոստիկանության կողմից դեկտեմբերի 19-ին հրապարակված տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել, ձերբակալվել է:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` հավելելով, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի հատկանիշներով:

Մկրտչյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կասկածանքով (կազմակերպված խմբի կողմից սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը):

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ՝ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, կատարվել էին խուզարկություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել