Պուտինը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ամանորի կապակցությամբ |tert.am|
14:38 - 30 դեկտեմբերի, 2023

Պուտինը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ամանորի կապակցությամբ |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ Սուրբ Ծննդյան և գալիք 2024 թվականի Ամանորի կապակցությամբ։

Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների մի շարք նախկին ղեկավարների, մասնավորապես ՝ Ռոբերտ Քոչարյանին, Նուրսուլթան Նազարբաևին, Սերժ Սարգսյանին, Նիկոլա Սարկոզիին, Գերհարդ Շրյոդերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել