civilnet.am: Կառավարությունը 1,3 միլիարդ դրամի բյուջետային վարկ կտրամադրի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ օդափոխության, հակահրդեհային համակարգերի ստեղծման ու վերազինման համար։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում է։
662 միլիոն դրամը կուղղվի հակահրդեհային համակարգի կներդրման համար, 561 միլիոնը՝ օդափոխությանն համակարգի։ Եվս 120 միլիոն դրամ կհատկացվի էլեկտրական համակարգերի արդիականացման համար։
Ըստ կառավարության հիմնավորումների՝ համալիրիում չկա հակահրդեհային համակարգ, ինչը 20 000 մարդու անվտանգության ապահովման և նորմերի պահպանման տեսանկյունից առաջնային լուծում պահանջող հարց է։ Կառավարությունը գնահատել է, որ մարզահամերգային համալիրում որոշ համակարգերի և շենքի առանձին հատվածների կապիտալ նորոգման նպատակով առաջիկա տարիներին անհրաժեշտ է ավելի քան 3,2 միլիարդ դրամի ներդրումներ։
comment.count (0)