Աբխազիայի ղեկավարը մտադիր է չեղարկել բողոքի ալիք հարուցած փաստաթուղթը |azatutyun.am|
17:51 - 15 նոյեմբերի, 2024

Աբխազիայի ղեկավարը մտադիր է չեղարկել բողոքի ալիք հարուցած փաստաթուղթը |azatutyun.am|

azatutyun.am: Ինքնահռչակ Աբխազիայի հանրապետության առաջնորդ Ասլան Բժանիան մտադիր է ետ չեղարկել Մոսկվայի և Սուխումիի միջև կնքված ներդրումային ծրագրերի մասին փաստաթուղթը։ Բժանիայի մամլո ծառայության այս հայտարարությունը տարածվել է ընդդիմության բողոքի ցույցերի ֆոնին։

«Նման որոշում կայացվել է՝ հանրապետությունում իրավիճակը կայունացնելու նպատակով»,- ասված է Աբխազիայի նախագահականի հաղորդագրությունում։

Այսօր առավոտից հարյուրավոր ընդդիմադիրներ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են իրականացրել, ինչը ուղեկցվել է ուժայինների հետ բախումներով։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներխուժել խորհրդարանի շենքի տարածք։ Տեղից ստացվող հաղորդումների և տեսանյութերի համաձայն՝ բողոքի ակցիայի մասնակիցները շշեր և ձվեր են նետել ուժայինների ուղղությամբ։

Աբխազիայի խորհրդարանում այսօր նախատեսված էր քննարկել և հաստատել բողոքի ալիք հարուցած Սուխումիի և Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրի նախագիծը։ Ընդդիմության ցույցերի ֆոնին նիստը հետաձգվել է, ակցիայի մասնակիցները մինչդեռ պահանջում են հրաժարվել փաստաթղթից, պնդելով, որ տնտեսական օգուտներ խոստացող այդ համաձայնագրով Սուխումին Մոսկվային է հանձնում «սեփական շահերը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել