Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
 |tert.am|
09:31 - 15 նոյեմբերի, 2024

Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ցանկացած առաջարկ, եթե դրանք ներկայացնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։  Նման հայտարարությամբ Ժնևում հանդես է եկել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։ Նրա հայտարարությանն է անդրադարձել Reuters-ը։

Գատիլովը նշել է, որ Թրամփը նախկինում խոստացել էր մեկ գիշերվա ընթացքում լուծել ուկրաինական ճգնաժամը։

«Լավ, թող փորձի: Բայց մենք իրատես մարդիկ ենք, իհարկե, հասկանում ենք, որ դա երբեք չի լինի։ Բայց եթե նա ինչ-որ բան առաջարկի քաղաքական գործընթաց սկսելու համար, դա ողջունելի կլինի»,-հավելել է դիվանագետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել