Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին
13:18 - 16 նոյեմբերի, 2024

Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում հայ շախմատիստները շարունակում են 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։ 

7-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով ունի 6.5 միավոր: Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 5.5 միավոր և կիսում են 2-14-րդ հորիզոնականները:

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանը ունեն 5 միավոր։

8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել