Մանուել Պետրոսյանը հռչակվեց շախմատի Հայաստանի չեմպիոն |hetq.am|
17:46 - 23 հունվարի, 2022

Մանուել Պետրոսյանը հռչակվեց շախմատի Հայաստանի չեմպիոն |hetq.am|

hetq.am: Շախմատի Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնության հաղթող դարձավ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: 11 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ 23-ամյա Մանուել Պետրոսյանն իր կարիերայում առաջին անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն։

Առաջնության վերջին՝ 11-րդ տուրից առաջ Մանուել Պետրոսյանը 7 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Նրանից կես միավորով հետ էին մնում Շանթ Սարգսյանն ու Հայաստանի 2018 թվականի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը։ 

11-րդ տուրում Մանուել Պետրոսյանը սևերով խաղում էր Արման Միքայելյանի դեմ և -րդ քայլում ստիպեց Միքայելյանին հանձնվել։ Տարած հաղթանակի արդյունքում Մանուել Պետրոսյանն անհասանելի դարձավ իր մոտակա մրցակիցների համար ու անկախ նրանց պարտիաների արդյունքներից՝ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնությունում Մանուել Պետրոսյանը 11 տուրերում տարավ 6 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի և կրեց ընդամենը 1 պարտություն

Հայաստանի չեմպիոն հռչակվելու շնորհիվ Մանուել Պետրոսյանը կընդգրկվի շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականում և հնարավորություն կունենա մասնակցել այս տարվա ամռանը Մոսկվայում կայանալիք շախմատային Օլիմպիադային։

Հավելենք, որ ավելի վաղ, կանանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն էր դարձել Մարիամ Մկրտչյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել