Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին և պահպանեց առաջատարի դիրքը
 |1lurer.am|
20:45 - 06 օգոստոսի, 2022

Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին և պահպանեց առաջատարի դիրքը |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուր պարտիաները։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և 2,5։1,5 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարել։ Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակ է տարել առաջին համար Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ ու հաղթանակ պարգևելով մեր թիմին։ Հայաստանի հավաքականի կազմում Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։

ԱՄՆ հավաքականը 16-րդ տեղում է՝ 12 միավորով։ Ամերիկացիներն այսօր մրցել են Հնդկաստանի երկրորդ թիմի հետ և անակնկալ պարտություն կրել 1։3 հաշվով։ Կարուանան զիջել է 16-ամյա Գուկեշին, հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել, Ուեսլի Սոն ևս ոչ-ոքի է խաղացել, իսկ Լեյնտեր Դոմինգեսը պարտվել է։

Հայաստանի կանանց հավաքականը 3,5։1,5 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։

Մեր թիմի կազմում պարտություններ են կրել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը։ Միակ ոչ-ոքին խաղացել է Մարիամ Մկրտչյանը։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության էր հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1), Անգլիայի (3,5:0,5), Իսրայելի (2,5:1,5) նկատմամբ և պարտվել էր Էստոնիային (1,5:2,5):

Զավեն Անդրիասյանի թիմը 11 միավոր ունի իր ակտիվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել