Ռումինիայի Յասի քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն: Դանիելյանը վերջին տուրում հաղթել է Էստոնիան ներկայացնող Նարվա Մային:
Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է, թե կանանց, թե տղամարդկանց շրջանում:
Դանիելյանը նվաճել է նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:
comment.count (0)