Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակից հաղթանակ է տարել
19:32 - 16 նոյեմբերի, 2024

Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակից հաղթանակ է տարել

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում մեկնարկեց 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Առաջնությունը կանցկացվի 11 խաղափուլով:

Առաջին խաղափուլում հաղթանակ են տարել Տիգրան Համբարձումյանը, Դավիթ Ստեփանյանը, Դավիթ Մելքոնյանը, Արմեն Վարդանյանը, Սամվել Մովսիսյանը, Ռոբերտ Կայծակյանը, Գաբրիելա Հարությունյանը, Նարե Իսախանյանը և Սոֆիա Բաղրամյանը:

2-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել