«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 26-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Մոլդովական փողոցի հարակից անհատական տնատիրությունների և շինությունների, Դավիթ-Բեկ փողոցի հարակից անհատական տնատիրությունների և շինությունների, Պաշտպանության նախարարության շենքի,
- Նորք-Մարաշ վարչական շրջանի,
- Ավան վարչական շրջանի,
- Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 4, 5, 6, 9 փողոցների, Մուշավանի 1-10 փողոցների, Սարի թաղի ամբողջությամբ՝ բացառությամբ շարքերի:
- Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Դուրյան, Տերյան, Պ. Սևակի, Խ. Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:
comment.count (0)