Վարչապետի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը
16:38 - 26 նոյեմբերի, 2024

Վարչապետի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը

Վարչապետը որոշում է ստորագրել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կոմիտե և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում վարչապետին ներկայացնել առաջարկություններ կոմիտեի աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մեխանիզմների վերաբերյալ»,- ասված է որոշման մեջ։

Կոմիտեն ղեկավարելու է վարչապետի գլխավոր խորհրդականը։ Կազմը ամբողջությամբ՝ այստեղ:

Հիշեցնենք՝ 2026 թ․ Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել