Ես մտածել եմ մանդատը դնելու մասին, խորհրդակցել եմ ընկերներիս հետ եւ որոշել ենք, որ ես պետք է մնամ. Գեղամ Նազարյան
 |news.am|
12:30 - 02 դեկտեմբերի, 2024

Ես մտածել եմ մանդատը դնելու մասին, խորհրդակցել եմ ընկերներիս հետ եւ որոշել ենք, որ ես պետք է մնամ. Գեղամ Նազարյան |news.am|

news.am:Ես մտածել եմ մանդատը դնելու մասին, խորհրդակցել եմ ընկերներիս հետ և որոշել ենք, որ ես պետք է մնամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Ես այդ մասին մտածել եմ, որ եթե համատեղ աշխատանքը խնդիրներ է առաջացնում, գուցե ավելի լավ է ընդհանրապես դուրս գամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ ավելի բարոյական կլիներ, որ ինքը վայր դներ պատգամավորի մանդատը:

«Բայց հաշվի առնելով մի քանի խնդիրներ, որոնք պետք է ես փորձեմ լուծել կամ գոնե կարգավորել՝ կապված օրենսդրական աշխատանքի հետ և գործադիրի հետ շփումներով, ես ի վերջո, մի քանի պարտավորություն ինձ վրա վերցրել եմ, որ եկել եմ խորհդարարան, ես այդ աշխատանքը պետք է կատարեմ: Խորհրդակցել եմ որոշ մարդկանց հետ, որոնք իմ ընկերներն են, զոհված հերոս տղաների ծնողներ են, և համատեղ եկել ենք այդ որոշման, որ ես պետք է մնամ»,- ասաց նա:

Հարցին՝ ինչու որոշեց «Հայաստան» խմբակցության տեսակետից տարբերվող դիրքորոշում հայտնել, Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Ես էապես տարբերվող դիրքորոշում չեմ հայտնել: Ուղղակի ես իմ տեսակով չեմ կարող չարտահայտել այն, ինչը ես մտածում եմ, իսկ դա բերեց նրան, որ իմ նման հայտարարությունները տեղի-անտեղի, անհարկի մեկնաբանությունների տեղիք են տալիս, և իմ մեկնաբանությունները հարվածի տակ էին դնում խմբակցությանը: Ես չեմ կարող չանել մեկնաբանություններ: Ես կողմ եմ տեսակետին, որ դու մարդու հետ պետք է լինես անկեղծ, և մարդկանց անհենք, դատարկ հույսեր չտաս»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել