Պետական համակարգում կադրային ջարդի նախանշաններ չկան. Վլադիմիր Կարապետյան |armenpress.am|
11:53 - 13 դեկտեմբերի, 2019

Պետական համակարգում կադրային ջարդի նախանշաններ չկան. Վլադիմիր Կարապետյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ հանրային ծառայողների 95 տոկոսից ավելին մնացել են նախկինից, այդ առումով կադրային որևէ ջարդ չի եղել, և ջարդի նախանշաններ չկան:

Դեկտեմբերի 13-ին այս կարծիքը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Վարչապետի հայտարարությանը, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքը ջարդելու է այդ դիմադրությունը:

 

«Կառավարության ղեկավարը բազմիցս ասել է, որ պետական ծառայողների կամ, ինչպես օրենքն է ասում, հանրային ծառայողների 95 տոկոսից ավելին մնացել են նախկինից, կադրային որևէ ջարդ չի եղել, և չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան: Վարչապետը շատ հստակ իր վերաբերմունքն է հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, և, կարծում եմ, բոլորս հետևություններ կանենք նրա վերաբերմունքի վերաբերյալ»,- նշեց Կարապետյանը:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել