Ճշտում ենք ինֆորմացիան` արդյոք վարչապետին հարց ուղղած ադրբեջանցին անվտանգության ծառայող է, թե ոչ. Վլադիմիր Կարապետյան |tert.am|
10:50 - 21 նոյեմբերի, 2019

Ճշտում ենք ինֆորմացիան` արդյոք վարչապետին հարց ուղղած ադրբեջանցին անվտանգության ծառայող է, թե ոչ. Վլադիմիր Կարապետյան |tert.am|

tert.am: Ճշտում ենք այդ ինֆորմացիան, թե արդյոք Միլանում հայկական եկեղեցի ներխուժած և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցի բլոգերը անվտանգության աշխատակից է: Այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ինչ վերաբերում է հարցերին՝ նախապես չի որոշվում, թե վարչապետի հետ հանդիպմանը հայ համայնքից ովքեր են լինելու, դա ինչպե՞ս է կանոնակարգվել, մուտքն արդյոք ազատ է եղել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Եկեղեցին հայտարարությունը հրապարակային է արել, մասնակցությունը ազատ էր, այսինքն՝ ցուցակագրում չի եղել: Պարզապես անվտանգության ծառայությունների կողմից համապատասխան ստուգումներ են անցկացվել: Մուտքը ազատ է եղել նախօրոք հրապարակված հայտարարության հիման վրա»,- ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել