«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել |factor.am|
14:11 - 13 դեկտեմբերի, 2019

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել |factor.am|

factor.am:  ՀՀ քրեկատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է կալանավորված անձ, 1969թ. ծնված Համլետ Խորենի Թումանյանի կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր շնչառական անբավարարությունը։ Վերջինս մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով քննվող քրեական գործով։ Հ. Թումանյանը կալանավորվել և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել 07.12.2019թ., ապա 12.12.2019թ.-ին քրեակատարողական հիմնարկի բժշկի ցուցումով տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ խրոնիկական ալկոհոլիզմ ախտորոշմամբ։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել