Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
17:51 - 17 դեկտեմբերի, 2019

Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Ռուբեն Ռուբինյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների միջև համագործակցության զարգացումը, հնարավոր փոխայցելությունները, որոնց ընթացքում հնարավոր կլինի քննարկել երկկողմ կապերի սերտացմանն առնչվող հարցեր:


Դեսպանը ևս կարևորել է խորհրդարանների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնել աջակցել նոր նախաձեռնությունների իրագործման հարցում:

Կաի Կաարելսոնը նշել է, որ նկատելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները:

Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական հարթակներում երկկողմ փոխգործակցությանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել