Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջիի հրավերով Մանամայում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Կոնգրեսի ընթացքում ստորագրված փաստաթղթով ամրագրվել է Հայաստանի իրավունքը՝ կազմակերպելու Աշխարհի առաջնությունը և երկկողմ պարտավորությունները 2027 թվականին կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ:
Նշվել է, որ, ըստ էության, Հայաստանը 2027-ին դառնալու է մարզական խոշոր կենտրոն, քանի որ բացի ծանրամարտի Աշխարհի առաջնությունից՝ Երևանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի խաղերը, Եվրոպայի մարմնամարզության առաջնությունը և այլն, և հրավիրել կոնգրեսի մասնակիցներին այդ օրերն անցկացնել մայրաքաղաք Երևանում:
comment.count (0)