Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Զրույցի մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։
Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։
Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա):
Մտքերի փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում»,- նշված է հայտարարության մեջ։
comment.count (0)