Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով
 |tert.am|
17:46 - 15 դեկտեմբերի, 2024

Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով |tert.am|

tert.am: Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական ​​միությունը/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքից, կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան՝ այսպես կոչված «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերության մեղադրանքով,  հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։ Այս մասին գրում է dw.com-ը:

«Ադրբեջանական գործով» մեղադրյալներն են քաղաքական գործիչներ Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները։ Առաջինը մեղադրվում է կաշառք ստանալու, երկրորդը՝ պաշտոնյաներին կաշառելու համար՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու նպատակով։ Երկու կասկածյալներն էլ հերքում են մեղքը։

Հետաքննության տվյալներով՝ 2010 թվականից ԵԽԽՎ-ում աշխատող Լինթները 2016 թվականին 19 կեղծ ընկերությունների միջոցով ստացել է մի քանի միլիոն եվրո։ Այդ գումարի մի մասը նա փոխանցել է  մյուս պատգամավորներին, որոնք պետք է ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա, կարծում են քննիչները։

Ֆիշերը, որը նույնպես 2010 թվականից աշխատում էր ԵԽԽՎ-ում,  Ադրբեջանին ձեռնտու ելույթներ է ունեցել և գաղտնի փաստաթղթեր ուղարկել։ Փոխարենը՝ 21,800 եվրոյի կաշառք է ստացել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել