tert.am: Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատարանը հաջորդ նիստին՝ հունվարի 27-ին, որոշում կկայացնի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ։
Հունվարի 27-ին կկայանա նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը, ում գործն քննվում է մյուս ղեկավարներից առանձնացված։ Նախորդ դատական նիստում Վարդանյանի պաշտպանը միջնորդել էր նրա գործը միացնել մյուս ղեկավարների գործին և քննել միասին, սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
comment.count (0)