Երևանում և մի շարք մարզերում կեսօրից հետո սպասվում է ձյուն
10:52 - 27 դեկտեմբերի, 2024

Երևանում և մի շարք մարզերում կեսօրից հետո սպասվում է ձյուն

«Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
 
«Երևանում նույնպես սպասվում են տեղումներ բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել