Հանրապետության ողջ տարածքում 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2- 5մ/վ, հունվարի 19-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-18մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում` հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
comment.count (0)