«Ճանապարհային դեպարտամենտ»-ը ներկայացրել է իրավիճակը ՀՀ ճանապարհներին
10:48 - 28 դեկտեմբերի, 2024

«Ճանապարհային դեպարտամենտ»-ը ներկայացրել է իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Թումանյանի, Գուգարքի, Ճամբարակի, Թալինի, Վայքի, Գորիսի, Տավուշի, Մարտունիի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Արագածից տարածաշրջանում բքի և ցածր տեսանելիության պատճառով Արագածից մինչեւ Ծիլքար ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Վարդենյաց, Սարավանի լեռնանցքները և Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի, Արտաշատի, Եղեգնաձորի, Աբովյանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելությունը՝ 10-50 մետր:

Բաղրամյանի, Տաշիրի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել