ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
20:57 - 07 հունվարի, 2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ։

Նախարարը նախ շրջայց է կատարել Կայանի տարածքում, ծանոթացել անցած տարի իրականացված վերազինման աշխատանքներին, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«2024 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում իրականացվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի, գազատուրբինի, շոգետուրբինի և օժանդակ սարքավորումների կապիտալ նորոգում։

Նախարարն այցի ավարտին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։
Երևան ՋԷԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ալիսա Բաղդասարյանը նախարարին է ներկայացրել անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքը, գրանցած ցուցանիշները, առկա խնդիրները:

Նախարարը հորդորել է աշխատանքին մոտենալ բարձր պատասխանատվությամբ, քանի որ Երևան ՁԷԿ-ը կարևոր դեր ունի էներգահամակարգում»,-ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել