Քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր
20:45 - 23 դեկտեմբերի, 2024

Քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
 
Նախարարը ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, համայնքապետների հետ շրջայց է կատարել կայանում, ծանոթացել է վերազինման, արդիականացման աշխատանքներին։
 
Այնուհետև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր` այդ թվում ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել