Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը՝ Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը:
Լոս Անջելեսում երեկվանից սկսված աննախադեպ հրդեհները քաղաքի պատմության մեջ եզակի են։ Քաղաքին միլիարդավոր դոլարի վնաս է հասցվել: Այս մասին նշվում է VOA-ի ռեպորտաժում։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, որոնք ընդգրկել են քաղաքի արևմուտքում գտնվող մի քանի շրջաններ։
Ինչպես հայտնում է BBC-ին, վերջին տվյալներով երկու մարդ մահացել է։ Ըստ Reuters-ի՝ 70 000 մարդ տարհանվել է։
Իշխանությունները զգուշացրել են, որ իրավիճակը սրվում է փոթորկոտ քամիների և չոր եղանակի պատճառով, և կրակը զսպելու հնարավորություն չկա։
comment.count (0)