Լոս Անջելում անտառային հրդեհների պատճառով 2 մարդ զոհվել է, տարհանվել՝ 70 հազար մարդ  |hy.armradio.am|
22:34 - 08 հունվարի, 2025

Լոս Անջելում անտառային հրդեհների պատճառով 2 մարդ զոհվել է, տարհանվել՝ 70 հազար մարդ |hy.armradio.am|

hy.armradio.am: Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, որոնք ընդգրկել են քաղաքի արևմուտքում գտնվող մի քանի շրջաններ։

Ինչպես հայտնում է BBC-ին, վերջին տվյալներով՝ երկու մարդ մահացել է։ Ըստ Reuters-ի՝ 70000 մարդ տարհանվել է։ Կրակը մարելու աշխատանքներին ներգրավված է շուրջ 1500 հրշեջ, սակայն բուռն քամու պատճառով կրակը դեռ չի հաջողվում զսպել։

Լոս Անջելեսի ծայրամասերում այս պահին այրվում է երեք անտառ: Լոս Անջելեսի շրջանի հրշեջների ղեկավարը չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է, որ Փասադենայի մերձակայքում տեղի ունեցած հրդեհներից մեկը 2 մարդու կյանք է խլել:

Գերատեսչության ղեկավար Էնթոնի Մարոնեի խոսքով՝ շատերն այրվածքներ են ստացել, այդ թվում՝ լուրջ։ Փասադենայի մերձակայքում բռնկված հրդեհն արդեն ընդգրկել է ավելի քան 900 հեկտար տարածք, և, ըստ Մարրոնեի, այն հնարավոր չէ զսպել, թեև 700 հրշեջ պայքարում է կրակի դեմ։

Իշխանությունները զգուշացնում են, որ իրավիճակը սրվում է փոթորկոտ քամիների և չոր եղանակի պատճառով, և կրակը զսպելու հնարավորություն չկա։

Էնթոնի Մարոնը հայտնել է, որ Փասադենայի մոտ բռնկված հրդեհն արդեն ավերել է ավելի քան 100 շենք, և որ հրդեհը սպառնում է Լոս Անջելեսի և շրջակա տարածքի բոլոր բնակիչներին։ «Ուժեղ քամիները և ցածր խոնավությունը վտանգի տակ են դնում Լոս Անջելեսի շրջանի բոլոր բնակիչներին»,-ասել է գերատեսչության ղեկավարը։ Լոս Անջելեսում ապրում է 9,66 միլիոն մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել