Լոս Անջելեսում հրդեհների պատճառած վնասը կարող է գերազանցել 50 մլրդ դոլարը. զոհվել է հինգ մարդ
 |news.am|
11:59 - 09 հունվարի, 2025

Լոս Անջելեսում հրդեհների պատճառած վնասը կարող է գերազանցել 50 մլրդ դոլարը. զոհվել է հինգ մարդ |news.am|

news.am:  Կալիֆոռնիայի նահանգում բռնկված հրդեհների վնասը կարող է գերազանցել 50 մլրդ դոլարը։ Այսպիսի կանխատեսումներ է արել AccuWeather խորհրդատվական ընկերությունը, որոնք չորեքշաբթի հրապարակել է Associated Press գործակալությունը։

Փորձագետների գնահատականներով՝ հրդեհի պատճառած նախնական վնասը եւ տնտեսական կորուստները կկազմեն 52-57 մլրդ դոլար: Ընկերությունն առայժմ չի հրապարակել, թե ինչ ցուցանիշներ են նկատի ունեցել հաշվարկը կատարելիս։

Պետական ​​հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 10 հազար հեկտարը եւ շարունակում է աճել։ Հրդեհը վնասել է ավելի քան հազար շենք, մահացել է առնվազն 5 մարդ, իսկ Լոս Անջելեսի շրջանում էլեկտրաէներգիայի ավելի քան 950 հազար սպառողներ մնում են առանց էլեկտրականության։

Ինչպես նշել է Associated Press-ը, ավելի քան 70 հազար բնակիչների կարգադրվել է տարհանվել հրդեհով բռնկված տարածքներից։ Մոտ 1,5 հազար հրշեջ պայքարում է կրակի դեմ։ Տեղական իշխանություններն օգնություն են խնդրել հարեւան շրջանների հրշեջներից, եւ նրանց օգնության են ուղարկվել նաեւ Վաշինգտոն, Օրեգոն եւ Նեւադա նահանգների շտապօգնության աշխատակիցները: Սակայն երեք հրդեհներից ոչ մեկը դեռ չի հաջողվում տեղայնացնել։ Հրդեհների տարածքում պահպանվում է ցածր խոնավություն, որն ուղեկցվում է քամու ուժգին պոռթկումներով։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տարերային աղետի ռեժիմ է հայտարարել Կալիֆոռնիայում եւ կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել՝ լրացնելու համար տեղական ջանքերը անտառային հրդեհներից տուժած տարածքները վերականգնելու համար:

«Նախագահի կարգադրության համաձայն՝ դաշնային ֆինանսավորումը կտրամադրվի Լոս Անջելեսի օկրուգի տուժած բնակիչներին: «Օգնությունը կարող է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր բնակարանների եւ տների վերանորոգման համար, վարկեր չապահովագրված գույքի կորուստների համար եւ այլ ծրագրեր՝ օգնելու մարդկանց եւ բիզնեսի սեփականատերերին աղետի հետեւանքները հաղթահարելու համար»,- նշվել է Սպիտակ տան հայտարարությունում:

Բայդենը նաեւ հետաձգել է գալիք այցն Իտալիա, որպեսզի կենտրոնանա օգնության ցուցաբերման վրա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել