azatutyun.am: Հրեշտակների քաղաքը 6 լայնածավալ հրդեհների մեջ է։ Պաշտոնական աղբյուրները հայտնում են 5 զոհի մասին։ 140 հազար մարդ տեղահանվել է։ Լոս Անջելեսի հայաբնակ բնակավայրերից՝ նախևառաջ Փասադենայից, հայերը տարհանվել են։ Այստեղ մոխրացել է Սահակ Մեսրոպ հայկական վարժարանը, այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացնում է ամերիկահայ Հովհաննես Հալաջյանը
Հրդեհները դեռ անկառավարելի են, երկու հազար շենք է այրվել, կրակը երեկվանից հասել է Հոլիվուդի բլուրներին։ Թանձր ծուխ է Գլենդելի երկնքում, տեղի հայերը պատմում են՝ պատուհանները փակ են պահում և ամեն վայրկյան սպասում ազդանշանի։
Լոս Անջելեսի տարբեր քաղաքներում հայկական համայնքը ինքնակազմակերպվել ու ապաստարաններ են ձևավորել տեղահանվածների համար, բաց են նաև հայկական եկեղեցիների դռները։ Սա շրջանի պատմության ամենաավերիչ հրդեհն է։
Փորձագետներն արդեն իսկ նախնական գնահատականներ ունեն՝ հրդեհը շուրջ 60 միլիարդ դոլարի վնաս է արդեն հասցրել և շարունակությունն էլ դեռ հայտնի չէ՝ քամիները շարունակվում են, խոնավությունը մնում է ցածր, հրդեհի ուժգնությունը չի նվազում։
comment.count (0)